Տվյալ տեսանյութով շարունակում ենք ծանոթանալ առատության մտածողությանը, և սկսում ենք խորասուզվել ուպանիշադների մոգական աշխարհ: Եթե ուզում ես քաղել մաքսիմալ օգուտ տվյալ ու գալիք տեսանյութերից, ապա սրանց վերաբերվիր որպես առցանց դասընթացի: "Ամբողջ աշխարհում չկա այլ բան, ինչի ուսումնասիրումը լինի այսչափ օգտակար և վսեմացնող, ինչպես որ Ուպանիշադների ուսումնասիրումն է: Ուպանիշադները եղել են իմ կյանքի սփոփանքը, և դրանք կլինեն իմ մահվան սփոփանքը”: Ստուգիր մտապահածիդ ծավալն ու որակը: Առաջնային կարևորության հարցերը մգացված են.
1. Ուպանիշադ բառն ի՞նչ ա նշանակում: 2. Ուպանիշադները, վեդաները և նույն աղբյուրից եկած այլ գրերն արևմտյան ի՞նչ մտածողների վրա են ազդեցություն թողել, ինչպե՞ս են փոխել նրանց մտածողությունն ու կյանքը: «Պեսիմիզմի փիլիսոփա» Շոպենհաուերն ի՞նչ կարծիք ուներ Ուպանիշադներն ուսումնասիրելու վերաբերյալ (ի դեպ, նրան են վերագրում «Այս աշխարհն ամենավատն է բոլոր հնարավոր աշխարհներից» միտքը): 3. Ուպանիշադները ո՞ր գրերի հետ են ուղղակիորեն առնչվում, և ըստ այդմ դրանք ի՞նչ են կոչվում: 4. Ուպանիշադների շարքում ո՞ր ուպանիշադն է համարվում "առաջնայինը" կամ "ավագը": 5. Առաջնային ուպանիշադն ինչո՞վ է սկսվում (հուշում՝ խաղաղություն) մինչև բուն սուտրաները: 6. Ո՞ր ձայներից կամ ի՞նչ վիբրացիաներից է բաղկացած Օմ-ը: Ի՞նչ է խորհրդանշում Օմ-ն ինքն իրենով: 7. Ի՞նչ կապ կա Օմ-ի և Մեծ Պայթյունի տեսությունների միջև: 8. Կիմատիկան ինչի՞ ուսումնասիրությամբ է զբաղվում, և ինչպե՞ս է կիմատիկան կապվում Օմ-ի և Մեծ Պայթյունի տեսությունների հետ: 9. Ըստ Տեսլայի, եթե ուզում ես բացահայտել տիեզերքի գաղտնիքները, ապա... 10. Ո՞ր բառն է ամենահաճախը հանդիպում Ավագ ուպանիշադի նախերգանքում, և ի՞նչ է այն նշանակում. Ա. Պրանամ Բ. Պուռնամ Գ. Պոռնո Դ. Պրյանիկ 11. Հնարավո՞ր ա ոչնչից ստեղծել ինչ-որ բան: Օգտագործիր սեփական բանականությունդ և հիմնավորիր պատասխանդ: Ստացածդ պատասխանը գործածիր Մեծ Պայթյունի տեսությունը հաստատելու կամ ժխտելու համար (փորձիր հերթով երկուսն էլ անել): Ստացածդ պատասխանը նաև կիրառիր թեիստական աշխարհարարման թեզը (Տիեզերքն ունի արարիչ աստվածություն/ներ) ժխտելու և հաստատելու համար: 12. Ի՞նչ է նշանակում cogito ergo sum, և ի՞նչ ի նկատի ուներ Դեկարտը, երբ գործածում էր տվյալ փաստարկը: Պատասխանդ հիմնավորելու համար կարող ես լրացուցիչ կարդալ Դեկարտի ու տվյալ գաղափարի մասին, ինչպես նաև կարող ես գտնել տեղեկություն տվյալ ռեսուրսի էջերում. https://autology.weebly.com/resources-787228/2053496 13. Դու ինչպե՞ս ես ընկալում ոչ-դուալության կամ ոչ-երկվության գաղափարը: Ըստ քեզ կա՞ն «այլ» աշխարհներ բացի մեր ընկալած իրականությունից: Այլ աշխարհներն ու տվյալ աշխարհը կամ իրականությունը միավորող բան կա՞, թե՞ ոչ: Հիմնավորիր պատասխանդ: 14. Ո՞ր բառերի տառերն են օգտագործված E = mc2 բանաձևի մեջ, և ինչպե՞ս է կարելի այդ բանաձևը գրել որպես նախադասություն: 15. Ինչպե՞ս է կարելի կապել վերոնշյալ բանաձևը դուալիզմի և ոչ-դուալիզմի հետ: Ի՞նչ էր ասում Էյնշտեյնը՝ կապված նյութի գոյության հետ ժամանակակից ֆիզիկայի կոնտեքստում: 16. Տեսանյութի մեջ գործածված օպտիկ պատրանքով հեղինակն ինչպե՞ս է փորձում բացատրել ոչ-դուալության և դուալության գաղափարները: Համաձա՞յն ես հեղինակի հետ: Հիմնավորիր քո պատասխանը: 17. Ըստ քեզ տվյալ տեսանյութի միջոցով տրված գիտելիքը քո կյանքի որակը կարո՞ղ է փոխել դեպի լավը: Հիմնավորիր պատասխանդ: 18. Ի՞նչ ի նկատի ունի հեղինակը, երբ գործածում է «առատության մտածողություն» և «աղքատության մտածողություն» տերմինները: Որո՞նք են այդ մտածողությունները, և իրարից ինչո՞վ են տարբերվում: 19. Կարելի՞ է սահմանափակի հիմքում և խորքում տեսնել անսահմանափակը, թե՞ ոչ: Ինչպե՞ս և ինչո՞ւ: 20. Ֆիզիկական կոչվող երևույթներն ունե՞ն ոչ-ֆիզիկական տարր, հիմք և/կամ էություն, թե՞ ոչ: Ինչո՞ւ: 21. Ինչպե՞ս է հեղինակը տեսանյութի մեջ գործածում գրքի օրինակը, որպեսզի ապացուցի զգայարանների, մտքերի և բանականության սահմանափակության վարկածը: Ինչպե՞ս կարող ես հաստատել կամ հերքել տվյալ օրինակը քո խոսքերով: 22. Ինչո՞ւ են Ուպանիշադի ներառական նախերգանքը կամ «դասը» ( पाठ / պաաթհա սանսկրիտում նաև նշանակում է դաս) և շատ այլ մանտրաներ ավարտվում երեք շաանտի բառով: 23. Ի՞նչ սովորեցիր տվյալ տեսանյութից: Ըստ քեզ սովորածը կարո՞ղ է ազդեցություն թողնել քո մտածողության և վարքագծի / կենսակերպի վրա: Ինչպե՞ս:
0 Comments
Leave a Reply. |